Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարարի հետ

Պաշտոնական
3490_yyhq

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ալեն Հակիմի հետ:   Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Լիբանանի միջև առկա տնտեսական հարաբերություններըի զարգացման և խորացման ուղիները:   Ընդգծվեց գործարար պատվիրակությունների փոխայցելությունների և գործարար համաժողովների կազմակերպման կարևորությունը:   Մտքեր փոխանակվեցին առաջիկայում Լիբանանում կազմակերպվելիք առևտրատնտեսական ցուցահանդեսներին հայկական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցի վերաբերյալ: