Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը` աշխարհի փոխչեմպիոն

Սպորտ
sport-hradzig1

Հայաստանի հրաձիգները հերթական մեդալները նվաճեցին Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացվող` հրաձգության աշխարհի առաջնությունում: Այսօր կայացած 10 մ դանդաղ եւ արագ վազող թիրախ (20+20 կրակոց) վարժությունում, աղջիկների մրցաշարում հաջող հանդես եկավ մեր ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը: Կիսաեզրափակիչում նա վստահ հաղթեց քաթարցի Սաաիդա Տաեբին եւ մտավ եզրափակիչ: Այստեղ Լիլիթ Մկրտչյանը կորցրեց իր նշանառությունը, 2:6 հաշվով զիջեց հունգարուհի Վերոնիկա Մայորին եւ արժանանացավ արծաթե մեդալի: Երիտասարդների նույն վարժությունում (30+30 կրակոց) մեդալները խաղարկեցին մեր եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները: Ավաղ, Շանթ Սարգսյանը եւ Ռազմիկ Մինասյանը կիսաեզրափակիչում պարտվեցին իրենց մրցակիցներին եւ ստիպված իրար հետ պայքարեցին 3-րդ տեղի համար: Մաքուր հայկական մրցավեճում 6:1 հաշվով հաղթեց Ռազմիկ Մինասյանը: Հավելենք, որ այս վարժության թիմային մրցաշարում, Հայաստանի երիտասարդների հավաքականը զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: