Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ.Իսագուլյանի կուսակցությունն աղոթելու է Շոտլանդիայի համար

Քաղաքականություն
unnamed24

2014 թ. սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կայանալիք անկախության հանրաքվեի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության «Ազգային անվտանգություն» կուսակցությունը»,մաղթանքի խոսք է հղել «Շոտլանդիայի ազգային կուսակցությանը, որում մասնավորապես ասված է. «Հարգելի ազատատենչ շոտլանդացիներ, հարգելի գործընկերներ Համոզված ենք, որ 2014 թ. սեպտեմբերի 18-ը ոսկե տառերով է գրվելու Շոտլանդիայի պատմության մեջ: Այդ օրը Շոտլանդիայի ժողովուրդը՝ Ուիլյամ Ուոլեսի եվ Ռոբերտ Բրյուսի արժանի ժառանգները, ապացուցելու են աշխարհին, որ ազատ ապրելու մղումը չունի պատմական վաղեմություն, այն միշտ ապրել է շոտլանդացի ժողովրդի սրտում ու հոգում, մշտապես պայքարի է կոչել նրան սեփական պատմությունը ինքնուրույն կերտելու համար: Մաղթում ենք ձեզ հաղթանակ եվ հավաստիացնում ենք, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության «Ազգային անվտանգություն կուսակցությունը» ձեզ հետ է եվ աղոթելու է առ Աստված ձեր հաջողության համար»: