Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԼՂՀ-ում

Պաշտոնական
լղհ1

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մասնագիտական հանձնաժողովների համատեղ աշխատանքների հնարավորությունները և առաջիկա ծրագրերը:   Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են պետաիրավական համակարգում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահը կարեւորել է այս ուղղությամբ երկու հայկական պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության շարունակական ընդլայնումը` նշելով, որ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ հիմքերը: