Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաքի իրազեկումն ի գիտություն է ընդունվել

Քաղաքականություն
9f6caa893534c72257a5c75b95958663

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 16.09.2014թ. որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 16.00-ից մինչեւ 23.00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ օրը տեղի է ունենալու ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ Ժառանգության միասնական հանրահավաքը։ Դաշնակցությունը չի մասնակցելու հանրահավաքին, քանի որ տարաձայնություններ են առաջացել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Եռյակի հանրահավաքը մեկնարկելու է ժամը 18.00-ին։