Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ական պատգամավորի որդին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել. Փաստինֆո

Քաղաքականություն
35d42d62cb4c165088d21da092083b83

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին` Ռոմա Գասպարյանը ձերբակալվել է դեռևս այս տարի ամռանը՝ հուլիսին հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ 2014թ. հուլիսի 7-ին նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ Ռոման Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին` ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը:

Երեկ` 16.09.2014թ.՝ ժամը 16:40-ին, Ռոման Գասպարյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այսօր նրան արդեն մեղադրանք է առաջադրվել:

Հոր՝ Ռուստամ Գասպարյանի մեկնաբանությունը՝ այստեղ