Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենսաբանական նմուշներ՝ անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից

Պաշտոնական
պն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար, տիկին Սառա Էպրեխտի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի գրասենյակի միջև ստորագրվեց «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» Արձանագրությունը: Անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհայտ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը: Բոլոր կենսաբանական նմուշները կպահպանվեն ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում` դրանք հարկ եղած պարագայում համապատասխան փորձաքննություն անցկացնելու նպատակով: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին էլ ավելի ընդարձակել համագործակցությունը վերոնշյալ բնագավառում: