Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից մարդիկ հիմնականում արտագաղթել են Ռուսաստան (տեսանյութ)

Հասարակություն
migracia

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր որոշ թվեր է ներկայացրել։ ՀՀ-ում ծնելիության թիվը 90-ական թվականներից մինչեւ 2001-ը 2,5 անգամ նվազել էր, հետո որոշակի չափով աճել, սակայն, ինչպես տիկին Կույումջյանն է փաստում, 2011-ից ծնելիության մակարդակը կրկին սկսել է իջնել. «Սա միայն առաջին 6 ամսվա պատկերն է, չգիտենք մինչեւ տարեվերջ` ծնելիության մակարդակն աճ կգրանցի՞ թե՞` ոչ»: Ըստ Կարինե Կույումջյանի՝ այսօր շատ ընտանիքներ սահմանափակվում են մեկ երեխայով՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Հայաստանից մարդիկ հիմնականում արտագաղթել են Ռուսաստան: Ծնելիության ու միգրացիայի մասին՝ ստորեւ։