Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտարկվել է ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք

Հասարակություն
bus1

Մայրաքաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտում քաղաքացիների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության և «Երևանտրանս» ՓԲԸ համապատասխան բաժնի ստուգայցերից զատ, այսուհետ պարբերական դիտարկումներ կիրականացնեն նաև վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները: Երևանի քաղաքապետի հանձնարարականի շրջանակում սեպտեմբերի սկզբին ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում շահագործվող շուրջ 60 տրանսպորտային միջոցներում նման դիտարկումներ են իրականացրել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները: Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանսպորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք։ Դիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ին` արձանագրված թերությունները ուսումնասիրելու և դրանք վերացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Երեւանի քաղաքապետարան