Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ» - «Ալաշկերտ» խաղը չի հետաքրքրել բուքմեյքերներին

Սպորտ
sport-hh-gavat

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի նոր խաղարկությունը, որի հաղթողը ի հայտ կգա եկող տարվա մայիսին: Մրցաշարին մասնակցում են միայն բարձրագույն խմբի թիմերը: Հանրապետության գործող գավաթակիր Երեւանի «Փյունիկը» քառորդ եզրափակիչում կհանդիպի Գյումրիի «Շիրակի» հետ:Առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Բուքմեյքերները այս խաղում նախապատվությունը տալիս են «Փյունիկին»: Այսօր նախատեսված երկրորդ խաղում Երեւանի «Արարատը» «Հրազդան» մարզադաշտում կընդունի Երեւանի «Ալաշկերտին»: Երկու թիմերն էլ անկայուն են հանդես գալիս առաջնությունում, ուստի կձգտեն հաջող հանդես գալ գավաթի խաղարկությունում, որի հաղթողը իրավունք է ստանում մասնակցել Եվրոպայի լիգայի մրցաշարին: Ի դեպ, բուքմեյքերները այս խաղի համար խաղադրույքներ չեն ընդունում: