Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Քոչարյանը կարող է մնալ գործազուրկ և իշխանության վերադառնալ. 1in.am

Քաղաքականություն
koch

Ռուսաստանում հարուցված, այսպես կոչված, «Բաշնեֆտի» գործով երեկ ներգրավվել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը: Նրան մեղադրում են անօրինական գումարների լեգալացման մեջ: Սա այն գործն է, որով ձերբակալվեց և կալանավորվեց հայազգի հայտնի ռուսաստանցի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Մի քանի օր առաջ Հայրապետյանին նոր մեղադրանք ներկայացրին, իսկ խափանման միջոցը փոխելու հայցը մերժեցին: Ռուսաստանի իրավապահները համարում են, որ «Սիստեմա» ընկերությունը 2008 թվականին անօրինականություններ է թույլ տվել «Բաշնեֆտ» ընկերության սեփականատեր դառնալիս: Հետաքրքրականն այստեղ այն է, որ Եվտուշենկովը ներկայումս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ըստ էության, ղեկավարն է: Այսինքն` Քոչարյանը, ինչպես մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկում էր նշել, աշխատանքի է անցել Ռուսաստանում: Նա «Սիստեմա» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, և հետևաբար խորհրդի նախագահի ձերբակալումը ինչ-որ առումով նշանակում է Քոչարյանի ղեկավարի ձերբակալում: Միշտ էլ հաճելի չէ, երբ ընկերությունը, որում աշխատում ես, հայտնվում է նմանօրինակ պատմությունների մեջ: Առնվազն առաջանում է աշխատանք կորցնելու վտանգ, այսինքն` Ռոբերտ Քոչարյանը կարող է արդյունքում մնալ գործազուրկ: Իսկ նման դեպքում նա կարող է արդեն աշխատանք փնտրել Հայաստանում, կամ այլ կերպ ասած՝ մնալով գործազուրկ, նա կարող է ավելի ուժգին փափագել Հայաստանում իշխանություն վերադառնալ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում