Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչու է դիպուկահար զենք վաճառվել Ադրբեջանին ու Հայաստանին». Ազատություն

Քաղաքականություն
3D7CD19B-B447-4D26-88FF-54E10E5917D6_w268_r1

Հարավ Աֆրիկյան Հանրապետության կառավարությունը քննադատվում է Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու համար Politicsweb կայքում սեպտեմբերի 15-ին հրապարակած հոդվածում պատգամավոր, ստվերային կառավարության պաշտպանության նախարար Դեյվիդ Մեյները հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ է դիպուկահար հրազեն վաճառվել Ադրբեջանին ու ինքնաձիգներ՝ Հայաստանին, երբ երկու երկրները գտնվում են տարածաշրջանային հակամարտության մեջ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ: «Ես դիմելու եմ ՀԱՀ-ի սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեի նախագահ Ջեֆ Ռեդեբին՝ հետաքննելու Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու գործարքները», - գրել է նա՝ նշելով, որ Ադրբեջանին վաճառվել է 40 դիպուկահար հրացան՝ ավելի քան 4 միլիոն դոլարով, իսկ Հայաստանին վաճառվել է 100 ինքնաձիգ՝ ավելի քան 450 հազար դոլարով: Սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեն խորհրդարանին է ներկայացրել վերջին տարիների զենքի վաճառքի գործարքների մասին զեկույցները, որոնք, պատգամավորի խոսքերով, լուրջ հարցեր են առաջացնում, ներառյալ Ադրբեջանի ու Հայաստանի հետ խնդրահարույց գործարքները: