Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոշավանքի «հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել են ». Առավոտ

Հասարակություն
index5

Տավուշի մարզ նախընտրական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին Գոշավանք այցելեց, այնտեղ մոմ վառեց: Այդ ժամանակ երկրի ղեկավարին ներկայացվեց վանական համալիրի նորոգման խնդիրը: IMG_0109 2013թ. հոկտեմբերի 24-ին պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվեց հոգեւոր համալիրի մաս կազմող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը: Եկեղեցու գագաթին տախտակամած է կառուցվել, գմբեթի թեքության քարերը քանդել են: Գործը կիսատ է մնացել: IMG_0128. Գոշ համայնքի ղեկավար Գեւորգ Ամիրխանյանը նշեց, որ սեպտեմբերի 22-ին համալիրի վերանորոգումը կշարունակվի: «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանը մեզ ցույց տվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու բաց գմբեթը անձրեւներից պաշտպանելու համար նախատեսված, սակայն քամուց պատառոտված կապույտ պաստառն ու ասաց. «Անցյալ տարվա աշնանը քանդել են, գոնե սարքեին : Պետք է անցած ամռանը սարքեին, չեն սարքել: Պատճառաբանել են, որ գումար չկա: Եթե գումար չկա, ինչո՞ւ եք քանդել, ինչո՞ւ եք ավերել: Հիմա անձրեւները սկսվել են, կրի ծածկը քանդվում է, բաց ծածկից անձրեւները ներս են թափանցում»: Նա հայտնեց, որ անձրեւները վնասում են եկեղեցում առկա արժեքավոր վիմական արձանագրությունները, որոնց մի մասը ներկանյութով է ստեղծված: Վանական համալիրի մաս կազմող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու անկյունները հեռացել են, զանգակատան, գրատան գմբեթից քարեր են ընկնում: Դրանք վտանգավոր են այցելուների համար, որոնց թիվը տարեկան 600 հազար է կազմում: Գրատան, զանգակատան կամարներն իջել են: Arcrun-Hovsepyan Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝