Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ

Սպորտ
sport-chess-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Բիլբաոյում անցկացվող «Մեծ սաղավարտի» մրցաշարի 3-րդ պարտիան: Այսօր մեր գրոսմայստերը սեւ խաղաքարերով մրցեց աշխարհի փոխչեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիայի հենց սկզբից, հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին խաղատախտակի վրա: Հնդիկ գրոսմայստերն ամեն ինչ արեց առավելություն ստանալու համար, սակայն Լեւոն Արոնյանը կազմակերպված պաշտպանվեց, մրցակցին ստիպելով փոխանակել համարժեք խաղաքարերը եւ խաղաղ դաշն կնքել: Այդպիսով, Լեւոն Արոնյանը առաջին շրջանից հետո վաստակեց 5 միավոր (հաղթանակի համար այստեղ շնորհում են 3 միավոր) եւ այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Վիշվանաթան Անանդը, որը 2 միավորի առավելություն ունի: