Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինան ու ԵՄ-ն վավերացրին Ասոցացման համաձայնագիրը. Սիվիլնեթ

Քաղաքականություն
Ukraine_EU2

Գերագույն ռադան սեպտեմբերի 16-ին վավերացրել է Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը։ Միաժամանակ համաձայնագիրը վավերացրել են Եվրախորհրդարանի պատգամավորները։ Այս մասին հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը։ Այդուհանդերձ, ԵՄ-ի հետ ընդհանուր պայմանավորվածությունների մաս կազմող Խոր և համապարփակ ազատ առևրի գոտու մասին համաձայնագրի իրականացումը հետաձգվել է մինչև 2016թ․։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ԵՄ-ի հետ Ասոցացման մասին օրենքը ստորագրել է խորհրդարանականների կողմից այն վավերացնելուց անմիջապես հետո։ Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը համաձայնագրի վավերացումն անվանել է «պատմական շանս», որը Ուկրաինան «նվաճեց արյամբ»։ Ուկրաինան ու Եվրամիությունը Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը Բրյուսելում ստորագրել էին ընթացիկ տարվա մարտի 21-ին, իսկ տնտեսական մասը՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագիրը, հունիսի 27-ին։