Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհ փաստաբանները՝ Հայաստանի փաստաբանների պալատում

Հասարակություն
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ընդունել է Լեհաստանի փաստաբանների պատվիրակությանը: Այցը նպատակ ուներ հայ և լեհ փաստաբանական համայնքների միջև հաստատել փոխադարձ կապեր: Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի գործունեության ուղղությունները՝ միջազգային համագործակցությունը, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմները: ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրել է Դպրոցի հնարավորությունները կրթական համակարգը և դասավանդվող առարկաների առանձնահատկությունները: Լեհական պատվիրակության ղեկավարը նշել է, որ ՀՀ փաստաբանների պալատը և Դպրոցը օրինակելի է այլ երկրների փաստաբանների պալատների համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հիմք կդնի ամուր համագործակցության: