Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենգավիթում ջուր չի լինի

Հասարակություն
water4

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Նիզամու, Հ. Հովսեփյան, Ղարիբջանյան, Օդեսայի, Հրազդանի, Չեխովի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան փողոցների, Վերին Շենգավիթ 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների, Արագածի, Սող. Տարոնցի, Կողբի փողոցների ու նրբանցքների, Արարատյան 1 և 2 նրբանցքների ու 1-80 համարների, Բագրատունյաց 3, 5, 7, 11, 17 համարների և 2-րդ նրբանցքի, Արտաշիսյան 37-41, Նժդեհի 1-28 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ