Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրություն ճանաչելու համար՝ 1.000 դրամ

Հասարակություն
2b45b9f883b60c3c03dabbeb24259247

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված են հետևյալ պետական տուրքի դրույքաչափերը. 1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը - 5.000 ՀՀ դրամ, 2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը - 1.000 ՀՀ դրամ, 3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը - 10.000 ՀՀ դրամ, 4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը - 5.000 ՀՀ դրամ, 5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար - 3.000 ՀՀ դրամ, 6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար - 1.000 ՀՀ դրամ, 7. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար - 30.000 ՀՀ դրամ, 8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը - 3.000, 9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար - 2.000 ՀՀ դրամ, 10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու համար - 1.000 ՀՀ դրամ, 11. Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար - 2.000 ՀՀ դրամ, 12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար - 1.000 ՀՀ դրամ, 13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար - 2.000 ՀՀ դրամ: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են. 1. կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներ տալու համար, 2. քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականներ տալու համար, 3. ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում. 4. անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարում սահմանված չէ ծննդի, մահվան և ՀՀ քաղաքացիների կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժին