Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարար Ռուբեն Վարդանյանը նվեր է մատուցել Թինա Կանդելակիին

tina

Հաղորդավարուհի Թինա Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը նրան օրիգինալ նվեր է մատուցել՝ Կրոգերուսի և Չեփելերի «Լուծումների գիրք. ռազմավարական մտածողության 50 մոդելները»: «Ռուբիկ, ես հիանում եմ քեզնով։ Ինչ հաճելի է աշխատավայրում նստած՝ անսպասելի նվեր ստանալ խելացի տղամարդուց, որն ինձ համար շատ հարցերում օրինակ է ծառայում», - ասում է Կանդելակին և նշում Ռուբեն Վարդանյանի ձեռքբերումները. նա հաջողակ գործարար է, ով իր գումարները ներդնում է կրթության մեջ: Կանդելակին նշում է Վարդանյանի ստեղծած բրենդերը՝ «Տրոյկա», Դիլիջանի միջազգային դպրոց: