Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում՝ Կապանում

Հասարակություն
1ee62ecb8934f6a4837c353865b25542

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Պապյան փողոցի տներից մեկը գտնվում է սողանքային գոտում, տեղի է ունեցել հողաշերտի սահում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 1 շենքի մոտակա բարձունքից տեղի է ունեցել քարաթափում մոտակայքում գտնվող ավտոտնակների տանիքներին: ԱԻՆ