Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բիզնեսի զարգացման համար բազմաթիվ խոչընդոտներ են ծագում». իրանահայ բարերար (տեսանյութ)

Հասարակություն
iranahay

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է հայտնի բարերար Լևոն Ահարոնյանը, ով նաև Իրանի իսլամական Հանրապետության «16-րդ մասնավոր ցուցահանդեսը Հայաստանում 2014»-ի կազմակերպիչն է: Բարերարի համոզմամբ՝ Հայաստանում մասնավոր բիզնեսի զարգացման համար բազմաթիվ խոչընդոտներ են ծագում, որոնց պատճառով էլ շատ բարերարներ կամ անհատներ չեն ցանկանում ներդրումներ կատարել Հայաստանում. «Պարսիկը ավելի շատ նախընտրում է աշխատել Ֆրանսիայի, Անգլիայի կամ այլ երկրների հետ, քան Հայաստանի։ Նրանք իմանալով Հայաստանի 3 միլիոնանոց բնակչության մասին՝ արդեն իսկ կաշկանդվում են՝ փոքրամասշտաբ շուկայում իրենց արտադրանքը իրացնել չկարողանալու մտավախություն ունենալով»: