Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանի վրա համաներումը չի տարածվի

Քաղաքականություն
վօլօդ

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանն այսօր անփոփոխ է թողել Երեւանի Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների վճիռը, ըստ որի՝ նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման։ Եթե դատարանը նրան դատապարտեր 5 տարվա ազատազրկման, ապա համաներումը կտարածվեր եւ նա ազատ կարձակվեր։ Հիշեցնենք՝ ազատամարտիկը մեղադրվում է խարդախության մեջ. նա առաջինն էր, որ բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։