Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի համար՝ 500 հազար դոլար (տեսանյութ)

Հասարակություն
6bfc50f648e75fdf8cbb0cfbd6e55d4a

Արդեն քանի տարի է՝ սեպտեմբերի 18-ին `Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը: Այս տարի բազմաթիվ միջոցառումներից բացի, նախատեսվում է նաև Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների հանձնում: «Վիկտոր Համբարձումյանի ծննդյան հարյուրամյակին սահմանվել է նրա անունով մրցանակ և արդեն վաղը երկրի նախագահը մրցանակները կհանձնի երեք հաղթողներին, որոնցից մեկը հայ է, ով ապրում է ԱՄՆ-ում, մյուսը՝ռուս, իսկ երրորդը՝գերմանացի: Մրցանակակիրներին որոշում է միջազգային հանձնաժողովը»,- տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նրա կարծիքով՝ այս մրցանակաբաշխությունը շատ մեծ նշանակություն ունի և կարող է հետագայում նոր ճանապարհներ բացել մեր երիտասարդ աստղագետների համար. «Մեր նպատակն է, որ հաղթող մասնակիցների երկրները սկսեն ֆինանսավորել մեր երիտասարդ գիտնականներին՝ ստեղծելով նրանց համար ավելի նպաստավոր պայմաններ: Միաժամանակ մրցանակը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի իմիջը և աշխարհի հետարքրքությունը Հայաստանի նկատմամբ»: Ինչ վերաբերում է աստղադիտարանին, պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ այնտեղ վերականգնողական աշխատանքներ են ընթանում. «Մեզ մոտ է գտնվում տարածաշրջանում խոշորագույն աստղադիտակը, որը հատուկ նշանակություն ու դեր ունի դիտողական ուսումնասիրությունների համար: Այժմ այդ դիտակը արդիականացվում է և վերանորոգվում, ինչը թույլ կտա մեր դիտողական ուսումնասիրություններ իրականացնող աստղադիտարանին համաշխարհային մակարդակի բերել»: Ի դեպ, պետությունը հինգ հարյուր հազար դոլար է նախատեսել մրցանակաբաշխության համար: