Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են ՀԿ-ները դառնում գրանտակեր (տեսանյութ)

Հասարակություն
qkh

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսը Հայաստանում 2013 թվականին մնացել է նույնը՝ 3,9։ Այս ցուցանիշը սկսած 1998թ. բարելավվել է, այն սկզբում եղել 5.5: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետներն ինդեքսը որոշել են՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ, որոնցից ամենախոցելին մնում է ֆինանսական կայունությունը։ Ըստ գործակալության ներկայացուցիչ Քարեն Հիլարդի, հենց դա է պատճառը, որ քաղաքացիական կազմակերպություններից շատերը ստանում են «գրանտակերի» պիտակ. «Մարդիկ հաշվի չեն առնում, որ ներկա օրենքը խանգարում է այդ կազմակերպություններին ձեռք բերել սեփական ֆոնդերը։ Հուսով ենք՝ այս տարի Հայաստանի կառավարությունը նոր օրենք կընդունի՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունությունը»: Նախորդ տարի գրանցվել է քաղաքացիական ակտիվության աճ։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ ընտրություններից սկսած մինչեւ կենսաթոշակային բարեփոխումներ։ Տարբեր ակցիաներին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը եւս ազդել է կայունության ինդեքսի ձեւավորման վրա։ Շահերի պաշտպանության ցուցանիշը հասել է 3.3-ի։ Արդարադատության նախարարության տվյալներով, Հայաստանում 2013 թ. հոկտեմբերի դրությամբ գրանցված են 3783 հասարակական կազմակերպություններ: Փորձագետները վստահեցնում են՝ դրանց միայն 15-20 տոկոսն է ակտիվ գործում: