Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե սահմանադրությունը չփոխվի, 2018թ. Սերժ Սարգսյանը չի կարող նախագահ լինել»

Քաղաքականություն
425fe948411c236608ce381e7aa6d61d

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ժառանգության» հրավիրած ֆորումին նկատեց՝ եթե չփոխվի ներկա սահմանադրությունը, ապա 2018թ. Սերժ Սարգսյանը չի կարող էլ ՀՀ նախագահ լինել. «Արդյո՞ք փոփոխությունները պատճառաբանված են ու նպատակահարմար: Արդյո՞ք մեզ առաջարկում են իսկապես սահմանադրական փոփոխություններ, թե՞ մեկ այլ բան՝ նոր Սահմանադրություն: Սա լրջագույն տարբերություն է: Արդյո՞ք ՀՀ-ն նման լրջագույն շրջադարձի կարիք ունի: Մեր կարծիքով՝ ոչ: Այսօր ինչո՞վ է զբաղված Սերժ Սարգսյանը. նա բարեփոխումների շղարշի ներքո ձգտում է ստեղծել նոր սահմանադրություն: Ամեն իշխանավորի հետ փոփոխվում է Սահմանադրությունը: Սա փոփոխությո՞ւն է, թե՞ սահմանադրափոխություն, այսինքն՝ նոր մոդելի Սահմանադրության ներդրում: Ոչ մի ժողովրդավար ազգ նման բան չի արել»: Շարունակելով իր խոսքը՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այսօր երկրում ոչ մեկը, ոչ մի քաղաքական ուժ կողմ չէ այս բարեփոխումներին. «ՀՀ-ում այն զոռով ուզում են անցկացնեն: Այս բարեփոխումներին կողմ են միայն ՀՅԴ ԱԺ հինգ պատգամավորները: Մենք թույլ չենք տա, որ Սերժ Սարգսյանը հավերժ իշխի»: Ռուբեն Հակոբյանը իր խոսքում որոշակի քննադատության արժանացրեց իշխանությունների վարած քաղաքականությունը: Սա վրդովեցրեց ֆորումին ներկա ՀՀԿ պատգամավորներին: Նրանցից Կորյուն Նահապետյանը նկատեց՝ եթե պետք է հնչեն գնահատականներ ու քննադատություն, ապա իրենց եւս պետք է հնարավորություն ընձեռվի արձագանքելու: Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում, հիմնավորելով իրենց մոտեցումը՝ կողմ լինել սահմանադրական բարեփոխումներին, կոչ արեց վստահել 124-ամյա քաղաքական ուժին՝ ՀՅԴ-ին, ու եւս կողմ լինել բարեփոխումներին: