Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր գծանշումները՝ ժողովրդին հարստահարելու միջոց. ակցիա է նախապատրաստվում (տեսանյութ)

Հասարակություն
akcia4

«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները վաղը՝ սեպտեմբերի 17-ին, ակցիա կիրականացնեն՝ կապված կարմիր գծերի և դրա արդյունքում ստացվող տուգանքների հետ։ Նախաձեռնող խմբի անդամները ցուցադրական կերպով կկանգնեն կարմիր գծանշումներով վայրերում 15 րոպեից ավելի և դրա դիմաց չեն վճարի։ «Սպասելու ենք, որպեսզի մեզ վրա գան համապատասխան տուգանքներ, որոնք կբողոքարկենք դատական կարգով՝ ապացուցելով այդ տուգանքների անօրինական լինելը»,-ասաց Արմեն Միքայելյանը՝ փաստելով, որ իրենց նախաձեռնության անդամներին անսովոր կերպով ոչ մի ծանուցում չի գալիս։ Նախաձեռնության մեկ այլ անդամ Արթուր Կրոյանն էլ իր հերթին հայտնեց, որ ակցիաների նպատակն է նաեւ, որ համաներում շնորհվի այն վարորդների նկատմամբ, ովքեր ապօրինաբար տուգանվել են այս օրենքի շրջանակներում. «Հանրությանը հասկանալի է, որ կարմիր գծանշումների վերաբերյալ օրենքը ներդրվել է ոչ թե երթևեկությունը կարգավորելու, այլ ժողովրդին հարստահարելու նպատակով։ Մենք վստահ ենք, որ հանրային ճնշման արդյունքում և զանգվածային բողոքի ակցիաների միջոցով կկարողանանք հասնել նրան, որ վերջ դրվի այս անօրինականությանը, և հանրությունը ավելորդ անգամ ստիպված չլինի գումարներ վատնել որոշ անհատների համար»։