Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՀԿ-ն պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ». ՀԱԿ մամլո խոսնակ (տեսանյութ)

Քաղաքականություն
8ee3c4fc88eff74051b273e29871d395

«Սերժ Սարգսյանի երազանքը չի կատարվելու,-վստահեցնում է ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը:-Քառյակի մեջ որևէ տարաձայնություն առաջացնելու նրա փորձերը ձախողվել են: Քառյակը վաղը հայտարարելու է հանրահավաքի օրը, մշակվելու է ընդհանուր օրակարգ: Հասարակությունը մտնում է քաղաքական աշուն՝ մարտականորեն տրամադրված, իսկ իշխանությունները `ավելի քան թուլացած»,-նշում է նա: Պարոն Մուսինյանը անընդունելի է համարում սահմանադրական փոփոխությունները և ևս մեկ անգամ հիշեցնում է՝ դա արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: Ինչ վերաբերում է Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե քաղաքական թեժ աշնանը ինքը կպատասխանի սառը ցնցուղով, ՀԱԿ մամլո խոսնակը նկատում է. «Եթե դրանով նա փորձում է վախեցնել ժողովրդին, ապա չարաչար սխալվում է, ժողովուրդը չի վախենում, որովհետև գիտի, որ իրենց հրապարակ տանող քաղաքական ուժերը գործելու են միայն իրավական դաշտում: Ոստիկանապետը իր այս հայտարարությամբ ևս մեկ անգամ փաստել է այն խուճապը, որ կա վարչակարգում: Նա իրեն մատնել է դեռ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ մարտի մեկին նրա գլխավորած ուժերը գտնվել են կառավարության շենքի մոտ: Ես հույս ունեմ, որ քառյակը անպայման կբարձրացնի նաև նրա հեռացման հարցը»: Պարոն Մուսինյանը անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին. «Այդ հարցազրույցը ևս մեկ անգամ փաստեց, որ ԲՀԿ-ն պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ: Սերժ Սարգսյանին հաշված օրեր են մնացել և այն քաղաքական ուժերը, որոնք կանգնելու են նրա կողքին, նրա հետ միասին գնալու են քաղաքական աղբանոց»: