Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքրություն անելիս իր տանը զենք է հայտնաբերել

Հասարակություն
955aa75b726d3ff51d3b66d63a5bb104

Ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով որսորդական հրացան, առանց գործարանային համարի գազային ատրճանակ` դատարկ պահունակով, «ԱԿ-74» ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկը՝ դատարկ, մյուսը՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 32 փամփուշտով, նռնականետի 2 նռնակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ: Քաղաքացին հայտնել, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է իր տան նկուղում՝ մաքրության աշխատանքներ կատարելու ժամանակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: