Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi1

«Ժառանգության» հրավիրած ֆորումին, որը նվիրված էր իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարությանը, ներկա էին ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ինչպես նաեւ՝ բարեփոխումների հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հենց սկզբից ասաց, որ իր խոսքով չի ցանկանում որեւէ մեկին վիրավորել: Ըստ նրա՝ ՀՀ-ում շահերի բախումն ամեն տեղ է՝ գործադիր, դատական, ընտրական գործընթացներում. «Իմ կարծիքն այն է, միգուցե գնացքն արդեն մեկնել է, սակայն սխալ է, երբ դատական մարմնի անդամը, որը կոչված է սահմանադրականությունը պահպանելու, ինքն անձամբ է անցկացնում քննարկումները: Սա արդեն շահերի բախում է: Այս փաստաթուղթը պետք է քննարկեն այն մասնագետները, որոնք կապ չունեն որեւէ համակարգի հետ ու անկախ են»: Ի դեպ, քննարկմանը ներկա էր եւ սահմանադրական բարեփոխումների քննարկումներն անձամբ անցկացրել է ՍԴ խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը: