Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչից է վախենում գեներալ Մանվել Գրիգորյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM89721-copy

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր դարձավ «Երկրապահ» կամավորականների միության անդամ։ Նրան շքանշան հանձնեց միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Պրն Երիցյանը նշեց, որ սա շատ պարտավորեցնող է իր համար, եւ յուրաքանչյուր մարդ միության անդամ է։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր էլ անդամագրվի ՀՀԿ-ին, Արմեն Երիցյանը նշեց, որ նման առաջարկ չի ստացել եւ չի մտածել այդ ուղղությամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու «Երկրապահ» կամավորականների միությունը համատեղ հուշագիր ունեին, իսկ այսօր ստորագրեցին նաեւ հուշագրից բխող գործողությունների ծրագիրը։ Գեներալ Մանվել Գրիգորյանը նշեց, որ ինքը ոչ այնքան վախենում է պատերազմներից, որքան բնական աղետներից. այդ իսկ պատճառով էլ հուշագիր են ստորագրել՝ միասին դիմակայելու բնական աղետներին։