Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Аir France»-ի օդաչուների գործադուլից տուժում են նաև հայերը

Տնտեսություն
1377271_10153328229950526_1671094825_n

Աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Air France» -ի օդաչուների գործադուլի պատճառով Երևան- Փարիզ ուղղությամբ 2 թռիչք է հետաձգվել։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Аir France» ավիաընկերության հայաստանյան գրասենյակի աշխատակից Արսեն Չիլինգարյանը։ «Ազգությամբ ֆրանսիացի մեր օդաչուները միացել են գործադուլին, ինչի պատճառով թռիչքներ են հետաձգվել»,-տեղեկացրեց նա։ «Air France»-ի օդաչուները հայտարարել են, որ գործադուլ կանեն սեպտեմբերի 15- 22-ը : Չվերթների առնվազն կեսը հետաձգվել է։ Ուղևորափոխադրող ընկերության ազգային արհմիությունը պնդում է, որ չի իրականացվի չվերթների շուրջ 40 տոկոսը, իսկ այլ, ոչ պաշտոնական տվյալներով՝ թիվը հասնում է մինչև 85 տոկոսի։ Օդաչուները պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմանները և ավելացնել աշխատավարձերը։