Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխքաղաքապետը համակարգել է կոյուղատարի վերանորոգման աշխատանքը

Պաշտոնական
unnamed19

Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքի Հերացու փողոցի 2ա շենքի հարևանությամբ գրանցվել էր կոյուղատար համակարգի խոշոր վթար, որի պատճառով կոյուղու ջրերը ողողել էին Չարենցի փողոցը և դեպի Հերացի փողոց տանող ստորգետնյա ուղեանցը: Վթարի մասին ահազանգը ստանալուց կարճ ժամանակ անց, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, դեպքի վայր է այցելել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով մինչև ուշ գիշեր տեղում համակարգել է «Երևան Ջուր» ընկերության մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները: Տեղում պարզվել է, որ վթարվել է մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Չարենցի փողոցին միացող 400 մմ տրամագծով կոյուղատարը: «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցների կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում, որի շրջանակում ներգրավվել է նաև բավարար քանակությամբ մասնագիտական տեխնիկա, նախ կանխվել է կոյուղաջրերի արտահոսքը, այնուհետ իրականացվել են տվյալ հատվածի ասֆալտբետոնե ծածկի քանդման աշխատանքներ, և մինչև ուշ գիշեր ընթացած աշխատանքների արդյունքում վերացվել է կոյուղատարի խցանումն ու վերականգնվել է տվյալ ճանապարհահատվածի երթևեկությունը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը վստահեցրել է, որ «Երևան Ջուր» ընկերությունն առաջիկա երկու օրվա ընթացքում կավարտի կոյուղատարի վերանորոգումը, որից հետո կկատարվի ճանապարհի հետլիցք: Երեւանի քաղաքապետարան