Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ

Սպորտ
d383e85ef87fb410e4c535b39a1fde36

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարում:   Այսօր կայացած երկրորդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմորյովի հետ: Լեւոն Արոնյանը վստահ սկսեց պարտիան եւ հենց սկզբից նյութական առավելություն ստացավ: Նա կանգ չառավ ձեռք բերածով եւ եւս մեկ զինվոր շահեց: Ուկրաինացի շախմատիստը փորձեց հակագրոհ կազմակերպել, սակայն դա նրան չհաջողվեց եւ 51-րդ քայլին նա անձնատուր եղավ:   Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ մրցաշարում, վաստակեց 1,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատար Վիշվանաթան Անանդին, որը երկու հնարավորից հետո ունի նույնքան միավոր:   Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հենց հնդիկ գրոսմայստերի հետ: