Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Դինքը սպանվեց. գաղափարները մնացին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7f2712e3465d9314d8ce70694f4e4c93

Նա առաջինն էր, որ խոսեց արեւմտահայության իրավունքների մասին ու վճարեց դրա համար իր կյանքով։ Հրանտ Դինքը միայն ուզում էր, որ հանցագործները պատասխան տան ոճրագործության համար։ Եթե չլիներ ազգային ատելությունը ու թուրքական հայատյացությունը՝ Հրանտ Դինքն այսօր կդառնար 60 տարեկան։ Նրան սպանեցին հենց իր խմբագրության՝ «Ակոս»-ի դիմաց։ Բայց նրա մահը դարձավ այն կայծը, որն արթնացրեց Թուրքիայում ապրող բազմաթիվ հայերի քնած ինքնությունը։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը անձամբ էր ճանաչում հայ խմբագրապետին։ Անկեղծանում է. սկզբից Դինքի մտադրությունները օտար էին նրա համար, սակայն ընթացքում համոզվել է. նրա կանխատեսումները ճիշտ էին։ «Նրա այն համոզումը, որ հայկական հարցը պետք է լուծվեր հողի վրա ապրող հայերով, ճիշտ էր»։ Հրանտ Դինքն աշխատում էր ժողովրդի համար, ուստի նրա գործունեության շարունակությամբ դժվար թե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բան փոխվեին, կարծում է Արա Պապյանը։ Նրա մահը ավելի մեծ ազդեցություն ունեցավ ու առաջին հերթին՝ թուրք հասարակության վրա. «Շատերը տեսան, որ մարդը հանուն իր գաղափարների կարող է իր կյանքը տալ, եւ շատերը, որ վախվորած էին՝ խոսեցին։ Ազատություն կորցնելը այլեւս էական չէր իրենց համար»։ Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, բայց նրա հոգին, ինչպես շատերն են համոզված՝ աղավնու տեսքով մնաց։ Մնացին նաեւ նրա գաղափարները, որոնք դեռ շատերին են խիզախության մղում։