Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրիաները «սամավոլկա» էին գնացել (տեսանյութ)

Հասարակություն
zinvor1

Մանուկ Տիգրանյանը զորամասերից մեկի ավագ խոհարարն է։ Արդեն 1.5 տարի է, ինչ աշխատում է զինվորների հետ։ Վստահեցնում է՝ լավ գիտի, թե ինչ են նախընտրում ուտել զինծառայողները։ Լավագույն ճաշարան եւ ճաշարանի պետ մրցույթում այս զորամասը արդեն 2-րդ տարին է, համարվում է լավագույններից մեկը։ Կան նաեւ դժգոհ զինվորներ, որոնք տեսախցիկի առաջ չեն խոսում։ Դժգոհությունը Ճաշարանի պետ, ենթասպա Համբարձումյանը այսկերպ է բացատրում. «Կան զինվորներ, որ անգամ իրենց տանը քմահաճ կարգով են սնվում, մենք չենք կարող ամբողջ զորքի մեջ քմահաճ իրավիճակը պահպանելու»։ Զորամասում տոն օրերին հատուկ ուտեստներ են պատրաստում։ Կապավորների օրվա առթիվ զինծառայողներին անակնկալ էր սպասվում՝ մրգեր։ Իսկ աղոթում են ոչ միայն տոնի առիթով։ Զորամասում ճաշից առաջ եւ հետո աղոթում են ամեն օր։ Այս զորամասը տարբերվում է մյուսներից նաեւ իր փոքրիկ կենդանաբանական այգով։ Զինծառայողը պատմում է.«Կրիաները «սամավոլկա» էին գնացել։ Վերջը գտանք. փաստորեն վաշտից դուրս չէին եկել»։ Մանրամասները՝տեսանյութում