Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայը երազում է վերադառնալու մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
siria

Սիրիահայ Ճորճ Քեոշկերյանին Վերնիսաժում կարելի է հանդիպել ամեն օր։ Արծաթ է վաճառում։ Աշխատում է առանց հանգստյան օրերի, որպեսզի ընտանիքի հոգսերը կարողանա հոգալ։ Մինչեւ Հայաստան գալը, Սիրիայում նույն գործով է զբաղվել, բայց այնտեղ գումար վաստակելն ավելի հեշտ է եղել. «Այստեղ ամեն ինչը լավ է Հալեպի հետ համեմատած՝ մաքուր օդը, գեղեցկությունը, բայց ամենակարեւորը՝ գործ պետք է մարդ ունենա, էստեղ դժվար է»։ Ճորճը իր ընտանիքի հետ Հայաստան է եկել երկու տարի առաջ։ Հաստատվելու մտադրություն չի ունեցել։ Սակայն պատերազմը փոխել է նրա ծրագրերը։ Սիրիահայ գործարարը, որ Հալեպում սեփական բիզնեսն ու խանութը ուներ, որոշել է այստեղ էլ նույն գործը սկսել ու մնալ հայրենիքում. «Ես որ եկա խանութը բացեցի, լավ տրամադրություն ունեի, բայց բավական վնաս կրեցի, չկարողացա շարունակել»։ Արծաթագործ վարպետները, որոնց հետ մշտապես աշխատել է վաճառականը, Հայաստանում են հաստատվել։ Սակայն դժվարությունների պատճառով իրենց գործով չեն զբաղվում։ Ճորճը ստիպված սիրիական ապրանքների կողքին արդեն տեղական արտադրության իրեր էլ է վաճառում։ Նա խոստովանում է, սակայն, որ անգամ չի համարձակվում մեծ բիզնես սկսելու մասին մտածել։ Հայաստանյան բիզնեսի օրենքներին ու պայմաններին սիրիահայը ոչ մի կեպ չի հարմարվում ու այսօր ցավով, բայց ասում է, որ սպասում է, թե երբ է Սիրիայում խաղաղություն լինելու, որպեսզի նա ընտանիքի հետ հայրենիքից վերադառնա ծննդավայր։