Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը Բիլբաոյում են

Սպորտ
sport-chess-aronyan-1509

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը ներկայումս գտնվում են Բիլբաոյում: Մեր առաջատար գրոսմայստերը մասնակցում է «Մեծ սաղավարտի» մրցաշարին: Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Այսօր մեր շախմատիստը կմրցի ուկրաինացի Ռուսլան Պոնոմորյովի հետ, որն առաջին պարտիայում չկարողացավ դիմակայել աշխարհի փոխչեմպիոն Վիշվանաթան Անանդին: Սերգեյ Մովսիսյանը ռուսական «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում մասնակցում է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Առաջին տուրում մեր շախմատիստը անհաջող հանդես եկավ եւ տանուլ տվեց Քրիստիան Շրամի հետ պարտիան: Չնայած Սերգեյ Մովսիսյանի սայթաքմանը, «Սանկտ Պետերբուրգը» ի վերջո 4:2 հաշվով հաղթեց ավստրիական «Ռոյալ Զալցբուրգին»: Եվրոպայի կանանց գավաթի խաղարկությանը մասնակցում է մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Նա ներկայացնում է գերմանական «Բադ Կոնիգսհոֆեն» թիմը: Առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանը վստահ հաղթեց իսրայելական «Ռիշոն Լեցիոնի» 2-րդ համար Մակա Մադիվանիին: