Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ՝ հրավառության պատճառով (տեսանյութ)

Մշակույթ
kapan

ՀՀ անկախության օրվան ընդառաջ՝ Կապանում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել համերգ՝ հայ աստղերի մասնակցությամբ։ Կազմակերպիչը՝ «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունը, տոնակատարությունից հետո կազմակեպել է հրավառություն, որը, ցավոք, տխուր վերջաբան է ունեցել։ Հրավառության կայծերից բռնկվել է Կապանի մարզադաշտի դիմացի սարը, որտեղ կան բնակելի թաղամասեր։ Դեպքի վայր են շտապել հրշեջ փրկարարները։ Մեծ վնաս է պատճառվել հատկապես Հունան Ավետիսյան փողոցին։ Այստեղ այրվել է ավելի քան 3000 քմ տարածք։