Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչիկ Բաբայանը` աշխարհի փոխչեմպիոն

Սպորտ
sport-hradzig

Հայաստանի հրաձիգ Հրաչիկ Բաբայանը հաջող է հանդես եկել Իսպանիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Այսօր կայացած օդամղիչ հրացան 10 մետր վարժությունում մեր մարզիկը եզրափակիչում վաստակեց 205,7 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը: Նա ընդամենը 1,1 միավորով ետ մնաց աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Մասլենկովից: