Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» հաղթեց չեմպիոնին

Սպորտ
a2f8cb722b0827112e7d32d80f43176e

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացավ 6-րդ տուրի վերջին հանդիպումը:   Կապանի «Գանձասարը» սեփական դաշտում ընդունեց հանրապետության չեմպիոն «Բանանցին» եւ կամային հաղթանակ տարավ: Հանդիպման սկզբում հյուրերի խփած գոլին դաշտի տերերը պատասխանեցին երեք արդյունավետ հարվածով՝ 3:1:   Այս հաղթանակից հետո «Գանձասարը» վաստակեց 10 միավոր եւ բարձրացավ 3-րդ տեղ: Աղյուսակը վստահ գլխավորում է Երեւանի «Ուլիսը», որը 6 խաղից հետո ունի 16 միավոր: