Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյան՝ աշխարհի չեմպիոն

Սպորտ
a1+borba-aleksanyan-14.09.

Տաշքենդում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանի երեք ներկայացուցիչներից միայն Արթուր Ալեքսանյանին հաջողվեց մեդալ ավելացնել մեր հավաքականի հաշվին:   Մեր 98 կգ քաշային ըմբիշը վստահ հաղթահարեց բոլոր նախնական արգելքները եւ մտավ եզրափակիչ: Այստեղ Արթուր Ալեքսանյանի մրցակիցը գերմանացի Ադրիան Հասլերն էր, որը բավական վստահ էր անցկացրել իր վերջին երկու գոտեմարտերը: Սակայն դա չփրկեց նրան ջախջախիչ պարտությունից, քանի որ Արթուր Ալեքսանյանը մեկը մյուսի ետեւից մի քանի հնարքներ կատարեց եւ մաքուր հաղէթանակ տարավ: Արսեն Ջուլֆալակյանից հետո աշխարհի չեմպիոն հռչակվեց նաեւ Արթուր Ալեքսանյանը:   Մեր մյուս երկու ըմբիշները մեդալներ չվաստակեցինմ չնայած ունեին նման հնարավորություն: 59 կգ քաշային Ռոման Ամոյանը առաջին մարտում պարտվեց ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովին: Վերջինս հասավ եզրափակիչ, եւ մեր ըմբիշը 3-րդ տեղի համար պայքարելու շանս ստացավ: Ավաղ. Ռոման Ամոյանը այստեղ էլ պարտվեց առաջին մրցամարտում եւ դուրս մնաց պայքարից: Armenia's Aleksanyan celebrates after winning a gold medal during his Greco-Roman Wrestling 96kg gold medal match against Bulgaria's Metodiev at the Senior Wrestling European Championship in Tbilisi 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը հաջող սկսեց առաջնությունը եւ հաղթելով երեք մրցակիցների, մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ նա զիջեց թուրք Յունուս Օզելին` միաժամանակ ստանալով ծանր վնասվածք: 3-րդ տեղի համար մրցամարտում Վարշամ Բորանյանը ինքնին չկարողացավ լրջորեն մենամարտել ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի հետ՝ 0:10:   WRESTLING-ARM-BUL artur aleksanyan 1