Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ

Պաշտոնական
c4868e76883c1fe32217d50fe5b2528f

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Կառավարության ղեկավարը Դմիտրի Մեդվեդևին մաղթել է քաջ առողջություն և նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների սերտ կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը հետագայում ևս ուղղված կլինեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը, հումանիտար բնագավառում ավանդական սերտ կապերի ընդլայնմանը և երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը: