Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին

Պաշտոնական
abb1c7b7ef813585f79ce7dd79d3f502

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:   «Հարգելի Դմիտրի Անատոլիի,   Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:   Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման:   Ձեր պրոֆեսիոնալիզմի և հետևողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժամանակակից աշխարհում նրա դերի և ազդեցության օրինաչափ մեծացման գործում արձանագրվել են անառարկելի հաջողություններ:   Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում` հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:   Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում և այլ բազմակողմ ձևաչափերում նոր հեռանկարներ է բացում երկկողմ դաշնակցության էլ ավելի խորացման և զարգացման համար:   Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը հետագայում ևս կնպաստի մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, կծառայի տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:   Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: