Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ջախջախեց «Արարատին»

Սպորտ
sport-pyunik

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացան 6-րդ տուրի առաջին հանդիպումները:   Մրցաշարի առաջատար «Ուլիսը» վստահ հաղթեց «Միկային»՝ 3:1: Երկրորդ տեղում գտնվող «Փյունիկը» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Արարատին», որը չնայած հիմնականում համալրված է արտասահմանցի ֆուտբոլիստներով, սակայն իր կարգով զիջում է մեր թիմերին:   Երեւանի «Ալաշկերտը» երեք անընդմեջ պարտությունից հետո տարավ առաջին հաղթանակը՝ սեփական դաշտում պարտության մատնելով Գյումրիի «Շիրակին»՝ 2:0:   Տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա վաղը, սեպտեմբերի 14-ին: Կապանի «Գանձասարը» իր հարկի տակ կընդունի Հայաստանի չեմպիոն «Բանանցին»: