Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ երիտասարդները հեղափոխություն կանե՞ն (տեսանյութ)

Քաղաքականություն
HAK-BHK

Ս/թ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակն էր բարձրաձայնել երկրում ընթացող քաղաքական, հասարակական և տնտեսական բոլոր այն գործընթացների մասին և գտնել դրանց լուծման ուղիները, որոնք մեծապես հուզում են հասարակությանն ու նրա ամենադինամիկ շերտին՝ երիտասարդությանը: Կոնֆերանսի շրջանակներում հավաքագրվել և ուսումնասիրվել են ԲՀԿ Երիտասարդների Միության 63 տարածքային կազմակերպություններից՝ ստացված և ժողովրդին հուզող ու երիտասարդության հիմնական խնդիրներն արտացոլող առաջարկների փաթեթներ: Քարտուղարության կողմից մշակվել և ամփոփ տեսքի են բերվել բոլոր առաջարկներն ու ներկայացված տեսլականները, որոնց հիման վրա ԲՀԿ Երիտասարդների Միության խորհրդի ներկայացուցիչները հանդես եկան համապատասխան թեմատիկ ելույթներով: Կոնֆերանսի ավարտին ընդունվեց հայտարարություն, որում արտացոլվում էին հանրության համար առաջնային լուծում պահանջող խնդիրները, դրանց հաղթահարման ուղիներն ու այդ համատեքստում՝ ԲՀԿ Երիտասարդների Միության դիրքորոշումն ու աշխատանքային առաջնահերթության սկզբունքերը:   Կից՝ ներկայացվում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթը և կոնֆերանսին ընդունված հայտարարությունը: Սիրելի ընկերներ, հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ՝  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության կոնֆերանսին: Ակնհայտ է, որ մեր երկիրը գտնվում է այնպիսի փուլում, որը լի է վտանգներով և անթույլատրելի այնպիսի տնտեսության համար, ինչպիսին մեր տնտեսությունն է: Մեր քննարկման նպատակն է վերլուծությունների, համապարփակ և մասնագիտական հետազոտությունների արդյունքում գտնել և առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի համար երկրում ստեղծված խնդիրները մշտապես եղել են և կմնան առաջնային ուշադրության կենտրոնում: Ծանոթանալով պաշտոնական վիճակագրությանը ականատես ենք լինում մտահոգիչ ցուցանիշների, այն՝ վերջին տարիներին աղքատության մեջ ապրող մեր հայրենակիցների թիվը զգալիորեն աճում է՝ մոտենալով 40 տոկոսանոց շեմին: Երկրում համատարած տիրում է արտագաղթը, աշխատատեղերի բացակայությունն ու անարդարության մթնոլորտը: Խոսվում է Սահանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Սակայն մինչ դրա անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելը, անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք աղքատության ցուցանիշի աճող պայմաններում, արտագաղթի թվերի աճող պայմաններում, գործազրկության ցուցանիշների աճող պայմաններում և մի շարք այլ չակերտավոր պայմաններում, որում հայտնվել է մեր պետությունն ու քաղաքացին անհրաժեշտ է Սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը կփաստի, որ առկա են շատ ավելի լուրջ հարցեր և դժվարություններ, քան Սահմանադրական բարեփոխումներն են: Առհասարակ, Սահմանադրական փոփոխություններ որպես կանոն միջազգային պրակտիկայում արվում է ոչ հաճախ և դրա համար ընտրվում է այնպիսի ժամանակաշրջան, որը չի խաթարում պետության բնականոն կենսագործունեությանը, կամ, երբ ստեղծվել է  այնպիսի վտանգ, որն անհրաժեշտ է կասեցնել պետության և պետականությանն անմիջական սպառնացող որևէ վտանգը: Սակայն իրականությունն այլ է, իսկ ավելի կոնկրետ, առկա են գլոբալ հիմնահարցեր, որոնցից ամենամտահոգիչներից է արտագաղթը: Այս համատեքստում վիճակագրական տվյալները կրկին փաստում են, որ արտագաղթի տեմպերը նվազելու միտում չունեն, ավելին՝ մեկնողների թիվն օրեցօր աճում է: Նմանօրինակ զարգացումները հղի են լրջագույն վտանգներով, որոնք ինչպես նաև սպառնում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը: Մեզ համար սկզբունքային է եղել երիտասարդի հոգեկերտվածքում ներարկել ազգասիրության և հայրենասիրության այն չափաբաժինը, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, յուրաքանչյուր երիտասարդ, ով գիտակցում է, որ անհրաժեշտ է լինել զգոն և պատրաստ յուրաքանչյուր վտանգի: Վերջին տարիներին երիտասարդության ինքնագիտակցության բարձրացման արդյունքում, քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ ծնվեցին, որոք նոր խոսք և, իհարկե, ադեկվատ գործողությունների առիթ հանդիսացան: Մեր երկրում արդարության մթնոլորտի բացակայության, դրա պետական երաշխիքների մասին կարելի է երկար ծավալվել, որովհետև ամեն օր մենք առնչվում ենք նման իրականության հետ: Անարդարության մթնոլորտի վերականգնման, ճգնաժամից ելքեր գտնելու աշխատանքներ ծավալելով՝ համագործակցում ենք կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական միավորումների և առողջ մտքեր և գաղափարներ ունեցող ցանկացած մարդու հետ: Լավագույնս տեսանելի է կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցությունը, երբ կրելով իրարից հաճախ տարբեր գաղափարախոսություններ, բայց այդուհանդերձ հանուն մեկ գաղափարի, ժողովրդի և պետականության բարեկեցության նպատակով, արդյունավետ քննարկումներ ենք ծավալում աշխատանքային մեկ սեղանի շուրջ: Հենց երիտասարդներն են, որ հանդիսանում են երկրի շարժիչ ուժը, որն ըստ անհրաժեշտության կարող է համախմբվելով հաղթահարել յուրաքանչյուր մարտահրավեր: Այս սրահում ներկա են հենց այդպիսի երիտասարդներ: Հայաստանի Հանրապետությունում փաստ է, որ նվազագույն աշխատավարձով ձևավորվող, նվազագույն սպառողական զամբյուղը չի կարող բավարար լինել մարդու արժանապատիվ ապրելակերպի և պետության հանդեպ իր ունեցած պարտականություններն ու իրավունքները կիրառելու համար: Մեր երկիրը կանգնած է ներքին և արտաքին մի շարք մարտահրավերների առջև, սակայն յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ առաջնային պետք է արժանապատիվ հակահարված տալ ներքին մարտահրավերներին, որպեսզի բավարար ուժ և հնարավորություն ունենանք հաղթահարելու նաև արտաքին մարտահրավերները: Միասին ունակ ենք կասեցնելու ցանկացած վտանգ, մենք պարտավոր ենք դա անել և վստահ եղեք, որ կանենք: Հ. Գ. ԲՀԿ համագումարին ներկա էին նաեւ ՀԱԿ երիտասարդները