Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը Մամիկոն Խոջոյանի նկատմամբ կոնվենցիայի 5 հոդված է խախտել. Փաստինֆո

Քաղաքականություն
միեդ

Ադրբեջանի կողմից գերեվարված և խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի զավակները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկում են այդ երկրի իշխանությունների խողմից իրենց հոր նկատմամբ թույլ տված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից 5 խախտում: «Դիմողների կողմից վիճարկվում է ՄԻԵԿ 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների, անմարդկային եւ նսեմացնող վերաբերմունքի արգելք), 5-րդ (անձնական ազատության եւ անվտանգության իրավունք), 13-րդ (ՄԻԵԿ նախատեսված իրավունքների խախտման դեմ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունք) եւ 14-րդ (խտրականության արգելք) հոդվածներով նախատեսված խախտումները»,- «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա, ի դեպ, ՄԻԵԴ- ում ներկայացնելու է Խոջոյանի զավակներին` «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի կողմից: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում