Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Էյր Արմենիա»-ն «Արմավիա»-ի ճակատագրին չի արժանանա. տնօրեն (տեսանյութ)

«Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին զարմացնում է ռուսական «Ռոսգոսկորպորացիոն» ընկերության այն հայտարարությունը, թե այլեւս թռիչքներ չեն կարող իրականացնել դեպի ՌԴ, քանի որ պարտքեր ունեն: «Մենք վճարումները կատարում ենք ռուսական ռուբլով եւ 107 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլի ենք պարտք, որը վճարելու ենք: Զարմանալի է նման հայտարարությունը»,- այսօր լրագրողներին ասաց նա: Արսեն Ավետիսյանի խոսքով՝ միշտ իրենք այդպես են աշխատել, եւ զարմանալի էր, թե ինչու նման հայտարարություն արեցին դեռ 10 օր առաջ: Հարցին՝ հնարավո՞ր է վախ ունեն, որ նախկին ազգային ավիափոխադրողի իրավիճակում կհայտնվեք, այդ իսկ պատճառով էլ այդպիսի հայտարարություն են արել, ընկերության տնօրենը նշեց, որ Ռուսասատանի բոլոր օդանավակայաններում աշխատում են կանխավճարներով: Թե ինչն է պատճառը, նա չի կարող ասել, սակայն մի բանում համոզված է՝ որոշ փոխադրողների դա ձեռնտու չէ. « Հնարավոր է՝ ցանկանում են «Արմավիա»-ի ճակատագրին արժանացնել «Էյր Արմենիա»-ն. Նեդաժդուդցա»: