Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՀ հարցի կարգավորման հետ կապ չունի» (տեսանյութ)

Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը ստեղծված աշխարհաքաղաքական կարծրացած իրավիճակում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա սցենարներից մեկը համարում է այն,որ մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում, եթե չլինի միջուկային պատերազմ, ապա Ղարաբաղը շարունակելու է լինել Ռուսաստանի ազդեցության տարածք, որտեղ այլ երկրները գործելու են մեծ զգուշությամբ։ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ տարածաշրջանային նմանատիպ հարցերում թելադրանքը ավելի շատ լինելու է ռուսական կողմից, քանի որ տարածված է այն կարծիքը, որ ԱՄՆ-ն կամ Եվրոպան շահագրգռված չեն Ղարաբաղյան կոնֆլիկտով, այլ շահագրգռված է Ռուսաստանը՝ այստեղ զորք մտցնելու և հաղորդակցական միջանցքը փակելու համար։