Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այս կիրակի Խաչվերաց է (տեսանյութ)

«Խաչվերացը տաղավար տոն է և ոչ թե հանգուցյալներին հիշելու ու տխրելու առիթ»,-հիշեցնում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը։ «Մարդ իր ծննդյան օրը ուզում է նվերներ ստանալ, բարի խոսքեր լսել, այդպես էլ Խաչվերացի՝ Խաչի տոնին, մեր հայրը մեզնից սպասում է, որ մենք փառաբանենք ու նշենք խաչի տոնը»,-մեկնաբանում է նա։ Քահանան ցավով է նկատում, որ տոնի գաղափարը մարդկանց կողմից ճիշտ չի ընկալվում. «Խաչվերացը խաչի բարձրացման և փրկության տոնն է, 614 թվականին այն խաչափայտը, որի վրա խաչվել է Հիսուս Քրիստոսը, գերեվարվում է Պարսկաստան և միայն 28 տարի անց՝628 թվականին է խաչափայտը հետ վերադարձվում Երուսաղեմ։ Ետդարձի ճանապարհին խաչափայտը անցել է նաև Հայաստանով։ Սա տոն է, որը պետք է նշել, եկեղեցի գնալ, պատարագին մասնակցել, իսկ հանգուցյալների շիրիմներին պետք է այցելել երկուշաբթի»։