Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հյուսիսային պողոտայի տների մոտ 70 տոկոսը վաճառված է (տեսանյութ)

«Հայաստանի անշարժ գույքի շուկայում ճգնաժամը դեռ չի ավարտվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Անշարժ գույքի բորսայի նախագահ Արտյոմ Պրիբիլսկին։ «Անշարժ գույքի շուկայում գների բարձրացումը և իջեցումը կապված է մի քանի ֆակտորների հետ, հատկապես` տնտեսության զարգացման և միգրացիայի։ Զարգացած եղավ արդյունաբերությունը, տնտեսությունը, գները բարձրանում են, և հակառակը։ Շատ կարևոր դերակատարում ունի նաև միգրացիան։ Մենք չունենք ոչ նոր շինարարություն, ոչ արդյունաբերություն, և գները մեզ մոտ արդեն ինչքան ժամանակ է՝ ոչ մի փոփոխության չեն ենթարկվել»,-մեկնաբանեց նա։ Պարոն Պրիբիլսկին նկատում է, որ մարդիկ ուրախանում են ցածր գներ տեսնելով, մինչդեռ զարգացած տնտեսություն ունենալու դեպքում բարձրանում է ոչ միայն անշարժ գույքի գինը, այլ նաև մարդկանց կյանքի որակը։